Armsport.am-ը գրում է.

RPC TV հեռուստաընկերության մարզական մեկնաբանները էմոցիոնալ են արձագանքել, երբ առաջին անգամ լսել են իրենց երկրի օրհներգը ֆուտբոլի աշխարհի առաջնություններում:

Հիշեցնենք՝ G խմբի առաջին տուրում Պանամայի հավաքականը, որն իր պատմության ընթացքում առաջին անգամ է մասնակցում ԱԱ-ի, խաղացել է Բելգիայի ազգային ընտրանու հետ:

Հանդիպումը կայացել է Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում և ավարտվել է բելգիացիների՝ 3:0 հաշվով հաղթանակով: Խմբային փուլի երկրորդ տուրում Պանամայի ընտրանին կմրցի Անգլիայի հետ:

Հանդիպումը կկայանա հունիսի 24-ին Նիժնի Նովգորոդի համանուն ստադիոնում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել