Yerkir.am-ը գրում է.

1979 թվականի հեղափոխությունից  ի վեր առաջին անգամ իրանցի կանանց թույլ են տվել մարզադաշտ այցելել և հետևել ազգային հավաքականի խաղի հեռարձակմանը. հայտնում է Рен ТВ-ն: Նրանք խաղը դիտել են Թեհրանի «Ազադի» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ երեկ կայացել է Իրան-Իսպանիա հանդիումը, որն ավարտվել է իսպանացիների հաղթանակով:

Մարոկկոյի հետ հանդիպման հեռարձակմանը, որը կայացել էր հունիսի 15-ին, կանանց թույլ չեն տվել հետևել, սակայն ազգային հավաքականի հաղթանակից հետո երկրպագուները դուրս են եկել փողոց և տոնել այն, ինչից հետո քաղաքային վարչակազմը թույլ է տվել կանանց նույնպես հետևել խաղերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել