Հասկանում եմ, որ ՀՀԿ-ի իշխանությունից զզված ժողովուրդը ոչինչ չասող շոուներով ոգևորվում է: Հասկանում եմ նաև, որ նոր իշխանությունը քաղաքական բովանդակության բացակայությունը նման մեթոդով պահելու քաղաքականություն է իրականացնում, բայց, տղերք, լուրջ, արդեն վտանգավոր ա դառնում էս ամեն ինչը: 
«Էլիփսի» օրինակը ստեղ լավագույնն ա։ Ուրեմն՝ ընկերոջս կինը աշխատում ա էդ գրասենյակում ու տեղեկատվության հավաստիությունը 99%-անոց ա: Մի շաբաթ ա՝ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում «Էլիփսում» ու, ոնց երևում է աղմուկի բացակայությունից, ոչ մի բան չի հայտնաբերել: Ու երեկ ԱԱԾ-ն զգուշացնում ա, որ «պետքա մասկեքով գան, մի հատ թեթև նկարեն, որ մտել են «Էլիփս», որ TV-ով ցույց տալու բան լինի»: Հասկանում ե՞ք, որ էդ անլրջությունը լրջագույն գործ անելու շղարշով պարուրելն ու կողքից էլ մի քանի «դհոլ-զուռնով» «հրաշք ԱԱԾ, պարծանք ԱԱԾ, ՂզղնԱԱԾ ԱԱԾ» թամաշա անելը վերջում լուրջ փաստի առաջ է կանգնեցնելու բոլորիս: Արցախում իրավիճակը գերլարված է, իսկ դուք ստեղ «Էլիփսի» աշխատողներին ասում եք՝ «պաստանովկա ենք անում»: Լուրջ վտանգավոր խաղ եք խաղում ու սա մեզ բոլորիս է վնասելու, տղերք: 

Ձեր պլան մինիմումն արել եք` ԱԱԾ-ի նկատմամբ հասարակության միջին ու ցածր խավի շրջանում էմոցիոնալ սեր է առաջացել ու դրան գումարած՝ ձեր «դհոլ-զուռնեքն» ընդհանրապես թույն վիճակում եք, բայց, լուրջ, հերիք է: Խոսեք Արցախի իրավիճակից, որ Դավիթ Բաբայանն ասում է․ «Շփման գծում կան կուտակումներ, եւ 2016-ի ապրիլից առաջին անգամ է այսպիսի իրավիճակ, չասե՞նք»: Որ հանկարծ պատերազմ սկսեց, ի՞նչ եք անելու, էլի ԱԱԾ-ին ասելու եք՝ մի հատ մասկեքը հագեք ու «դհոլ-զուռնին» խոդ տա՞ք, թե՞ ասելու եք՝ արտաքին քաղաքական սադրանք էր, չհասցրինք 5 շրջանը պաշտպանել:

Հ.Գ. Իսկ եթե վերոգրյալ լարվածությունը թվացյալ է, մեզ բացատրեք ձեր լայվերով, համոզեք՝ հասկանանք ու հանգիստ ադի-բուդիով նստենք, նայենք «մասկի շոուները»: Մի մոռացեք՝ հասարակությունը սովորել է մի քանի ամիս առաջվա ձեր հիպերակտիվությանն Արցախի հարցում, որ Հադրութում կամ Աղդամում մեկ բարձր տռում էր էդ ձենը բերում, հասցնում էիք ԱԺ ամբիոն: Բա հիմա ի՞նչ եղավ, ԱԱԾ-ն «չի թողնում»՝ տեսնեք իրավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել