Հավատաք, թե ոչ, շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին մեր արձագանքն անմիջական կապ ունի հորոսկոպի մեր նշանի հետ։ Համենայն դեպս, այդպես են պնդում աստղաբանները։ Յուրաքանչյուր մարդու բնավորությունը կախված է ոչ միայն հորոսկոպի նրա նշանից, այլ նաև մի շարք այլ գործոններից, այդ թվում՝ ծնվելու պահին որ մոլորակը որ դիրքում է եղել, Լուսինը կամ Արևը որտեղ են գտնվել և այլն։

Այս անգամ էլ աստղաբանները ներկայացրել են ցանկ՝ ներկայացնելով հորոսկոպի ամենազգացմունքային, ամենաակտիվ ու ուշադրության կենտրոնում գտնվել սիրող նշաններից մինչև հանգստություն ու հանդարտություն սիրողներին, ովքեր խուսափում են աչքի ընկնելուց։

1․ Առաջին հորիզոնականում, իհարկե, Կույսերն են։ Թե՛ տղամարդ, թե՛ կին Կույսերն ամեն ինչի պատրաստ են հանուն բոլորի ուշադրությունն իրենց վրա գրավելու։

2․ Ախ, այդ Առյուծները։ Եթե ձեր շրջապատում ունեք Առյուծ ընկերներ, ապա հավանաբար կարիք անգամ չկա պատմելու նրանց փառասիրության մասին, իհարկե, լավ իմաստով։

3․ Կշեռքներն էլ պակաս զգացմունքային չեն։ Նրանք ամեն մի փոքր բանի այնպես են արձագանքում, կարծես ինչ-որ մի մեծ բան է տեղի ունեցել։ Նրանց հենց այդ բնավորությունն էլ հաճախ գրավում է շրջապատի ուշադրությունը։

Ցանկն, ըստ հերթականության, շարունակում են Աղեղնավորները, Ցլերը, Ջրհոսներն ու Ձկները։ Այնուհետև գալիս են ամենահանդարտները։

10․ Երկվորյակների հանգստությանը, ասում են՝ չափ ու սափման չկա, սակայն երբեմն նրանք էլ են էմոցիոնալ պոռթկումներ ունենում։ Միաժամանակ նրանք խուսափում են ուշադրության կենտրոնում գտնվելուց։

11․ «Կարիճ» անվանումը լսելիս շատերը պատկերացնում են, որ այդ մարդիկ պետք է չափազանց ակտիվ լինեն։ Բայց իրականում Կարիճները ևս հանդարտություն նախընտրող մարդիկ են։

12․ Խոյեր․ հանգիստ, լուռ, հանդարտ մարդիկ։ Նրանց երբեք չես տեսնի ամեն մանրուքի վրա ծիծաղելիս կամ նյարդայնանալիս։ Ուշադրության կենտրոնում լինել Խոյերը տանել չեն կարողանում, փոխարենն իրենց գործը անում են ետին պլանում առանց որևէ ձևականությունների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել