Ընտրական oրենսգրքի փոփոխությունը չի կարող քաղաքական օրակարգ լինել: 
Ընտրություններն ընդամենը մեխանիզմ են պետական քաղաքականության մասին տարբեր մոտեցումների միջև ընտրություն կատարելու համար: Ընդամենը:

Բնականաբար, այդ մեխանիզմի արդար և թափանցիկ լինելը կարևորագույն խնդիր է, ինչպես լավ շինարարի համար որակով գործիքը, բայց հիմնական գործը ճարտարապետի, դիզայների ու շինարարի որակն ու շինարարական պլանն է, ոճը, հատակագիծը և այլն:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կարևոր է, բայց դա քաղաքական բովանդակություն չէ:

Քաղաքական բովանդակություն, ինչպես առաջ, այնպես էլ հիմա ՉԿԱ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել