«ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացահայտ սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ: Բանն այն է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի միջազ­գային վարկանիշը բավական աճել է, և հիմա ՀՀ ԱԳՆ-ն պետք է ջանք ու եռանդ չխնայեր քայլեր անելու, որ­պեսզի բարձր վարկանիշը պահպանվեր: ԱԳ նախարարը պետք է հանձնարարական տար հայաստանյան դեսպանատներին, որպեսզի դիվանագետներն օտարերկրացի պաշտոնյաների հետ իրենց հանդիպումներում ներկայացնեն նոր Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրական փոփոխությունները շեշտելու Հայաստա­նի տարբերությունը Ադրբեջանից՝ որպես անվտանգության խնդիր: Միաժամանակ նախարարն ինքը պետք է իր հանդիպումներում մշտապես խոսեր այս թեմայով: Բայց արի ու տես, որ, ընդհակառակը, որևէ քայլ չի արվում: Պատճառը դժվար չէ ենթադրել, տեսակետ կա, որ սա կազմակերպված սաբոտաժ է, որում իր դերա­կատարությունն ունի նախագահ Արմեն Սարգսյանը. ի վերջո, Զոհրաբ Մնացականյանը նրա կադրն է:

«Ժո­ղովուրդ» օրաթերթը պարզեց, որ Մնացականյանը դեռ 1993թ. մշտապես աշխատել է Արմեն Սարգսյանի հետ: Ասում են՝ ԱԳ նախարարի պաշտոնում նրա հայտնվելը ևս Սարգսյանի շնորհիվ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել