Tert.am-ը գրում է․

Ամերիկայի Միացյալ Նահանգները մշտապես բոլոր հարցերում աջակցում է Իսրայելին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալն էլ դրա մասին վկայությունն է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը: 

«ԱՄՆ-ի ներկայիս իշխանությունները բոլոր հարցերում են աջակցում Իսրայելին՝ ի տարբերություն նախորդ վարչակազմի, որը փորձում էր հավասարակշռված քաղաքականություն վարել՝ որոշ հարցերում անգամ Իսրայելին դեմ գնալով»,- ասաց նա՝ հիշատակելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, որի հետ համաձայն չէր իսրայելական կողմը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դուրս է եկել Մարդու իրավունքների հարցերով խորհրդից: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, հայտարարելով որոշման մասին, մեղադրել է խորհրդին «Իսրայելի նկատմամբ անվերջանալի թշնամական վերաբերմունքի համար»:


«Չափազանց երկար ժամանակ Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը մարդու իրավունքը ոտնահարողների պաշտպան է եղել և քաղաքական կողմնակալության աղբահոր»,- հայտարարել է Նիկի Հեյլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել