Aysor.am-ը գրում է․
Սիրիական հակամարտությանը թուրքական բանակի միջամտությունն ուղղված չէ այդ երկրում խաղաղության հաստատմանը, այլ միայն սաստկացնում է քաոսը: РИА Новости-ին հայտարարել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունից Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը:
 
«Սիրիական հակամարտությանը Թուրքիայի անմիջական միջամտությունը կապված չէ Սիրիայում խաղաղություն հաստատելու մտադրության հետ: Անկարան նախևառաջ փորձում է իրենով անել այդ տարածաշրջանում քրդերի նվաճումները, իսկ դա, իր հերթին, էլ ավելի է խճողում այնտեղ շարունակվող քաոսը: Կառավարող կուսակցությունը և Էրդողանը ռազմական այդ գործողություններով փորձում են ստանալ ազգայնականորեն տրամադրված ընտրողների ձայները: Բոլոր այդ քայլերը չեն ծառայում կայուն խաղաղությանը», - ասել է Դեմիրթաշը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել