Թուրքիան Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր է գնում. այդ հարցը փակված է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաընկերության եթերում՝ գրում է hubs.ua-ը:

«Մենք Ռուսաստանից գնում ենք C-400 համակարգեր, այդ հարցը փակված է»,- ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվել այդ գործարքից՝ հակառակ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի որոշմանը` առանց հատուկ զեկույցի (ՌԴ-ից Անկարայի կողմից C-400 գնելու վերաբերյալ) ԱՄՆ պաշտպանության նախարարին Թուրքիային ամերիկյան սպառազինություն տրամադրելուն աջակցելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ:

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին նաև Ռուսաստանից C-400 համակարգեր չգնելու վերաբերյալ ԱՄՆ պահանջը շանտաժ է համարել: Պաշտպանության նախարարի խոսքով՝ Թուրքիան «կատարում է իր բոլոր պարտավորությունները» և ակնկալում է ԱՄՆ-ից «ժամանակին F-35 կործանիչների առաքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել