Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ կառավարության հետ եղել է պայմանավորվածություն, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ խորհդարանում հանձնախմբի ստեղծվելուց հետո նույն ֆորմատով կառավարության ստեղծած աշխատանքային խումբը պետք է միանա քննարկումներին: «ԱԺ քաղաքական ուժերը պետք է այդ քննարկումները կազմակերպեն, որից հետո մենք պետք է հրավիրենք արդեն ՀԿ-ներին, արտախորհրդարանական ուժերին լսումների և այլն, իսկ կառավարության հետ կա պայմանավորվածություն, որ մեր հանձնախումբը ստեղծվելուց հետո նույն ֆորմատով կառավարության ստեղծած աշխատանքային խումբը պետք է միանա քննարկումներին: Մենք մեր որևէ պայմանավորվածությունը չենք խախտել, և քննարկումները շարունակվում են: ԱԺ-ն պետք է քննարկի ԸՕ փոփոխությունները»,-ասաց նա:

-Պարոն Բաղդասարյան, վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր հայտարարել է, որ իրենց կողմից մշակված Ընտրական օրենսգիրքը շուտով պատրաստ կլինի,  որի աշխատանքներին ՀՀԿ-ն առաջին անգամ չի մասնակցել: Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀԿ-ն չի մասնակցել:      

-Մինչև այդ ո՞ւմ հետ մենք պետք է քննարկենք, ի՞նչ ստատուսով պետք է ինչ-որ մեկի հետ  քննարկենք, երբ որ ԸՕ-ն  պետք է քննարկվի և ընդունվի ԱԺ-ի կողմից: Մենք շուրջ 10-15 օր առաջ արդեն նախաձեռնել ենք և քաղաքական ուժերի բանակցությունների արդյունքում որոշել ենք, որ պետք է ստեղծենք աշխատանքային խումբ, որի մասին հայտարարություններ ենք տարածել նաև ԱԺ-ում, և մենք նաև խոսել ենք վարչապետի հետ և եկել ենք այն  համաձայնության, որ ԱԺ-ում ներկայացված 4 քաղաքական ուժերը պայմանավորվածության դաշտում երեքական թեկնածու կներկայացնեն ԸՕ-ի քննարկման համար: Երբ որ ԱԺ նախագահը գրությամբ դիմել է բոլոր քաղաքական ուժերին, առաջինը ներկայացրել է իր թեկնածուներին ՀՀԿ-ն և հետո արդեն մնացած քաղաքական ուժերը, այսօր նաև վերջին քաղաքական ուժը ներկայացրեց իր թեկնածուներին, և արդեն տարածվեց, որ ստեղծվել է  աշխատանքային խումբ:  Աշխատանքային խմբին զուգահեռ պայմանավրովածություն կար, որ կառավարությունը նույն ֆորմատով պետք է կազմի մեկ այլ աշխատանքային խումբ, և ԱԺ-ի քննարկումներին պետք  է միանա նաև կառավարության հանձնախումբը, որից հետո պետք է ճանապարհային քարտեզ մշակվի ԸՕ-ի հետագա քննարկումների համար. դրանք են՝  արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկումներ, ՀԿ-ների հետ քննարկումներ, ՀՀ-ում ներկայացված դեսպանությունների ներկայացուցիչների հետ, միջազգային տարբեր կառույցների հետ, որից հետո  խորհրդարանական լսումների կազմակերպում, ապա քաղաքական  ուժերի կոնսենսուս: Դրանից հետո  պետք է դիմենք Վենետիկի հանձնաժողովին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մոնիտորինգի հանձնաժողովին, նրանք  արդեն իսկ պետք է իրենց ժամանակացույցը կազմեն, որպեսզի  հանդիպումներ կազմակերպեն քաղաքական ուժերի հետ և մեկ անգամ էլ կոնսենսուսի արդյունքում մենք պետք է ներկայացնենք ԸՕ-ն ԱԺ-ին, և ԸՕ-ն քննարկվի ԱԺ-ում:  

-Պարոն Բաղդասարյան, բայց իշխանությունն իրենք են, իրենք էլ ասում են, որ ստեղծվել է վարչապետի առընթեր մարմին ,և ԸՕ-ն գրեթե պատրաստ է, որի հետագա քննարկմանը ՀՀԿ-ն չի մասնակցում:

-Խնդրում եմ՝ ուշադրություն դարձրեք, եթե իրենք այդ աշխատանքային խումբը նոր են ստեղծել, մենք իշխանության հետ, կոնկրետ վարչապետի հետ ունեցել ենք պայմանավորվածություն: Քննարկումները պետք է լինեն ԱԺ-ում, և ԱԺ քաղաքական ուժերը պետք է այդ քննարկումները կազմակերպեն, որից հետո մենք պետք է հրավիրենք արդեն ՀԿ-ներին, արտախորհրդարանական ուժերին լսումների և այլն, իսկ կառավարության հետ կա պայմանավորվածություն, որ մեր հանձնախումբը ստեղծվելուց հետո նույն ֆորմատով կառավարության ստեղծած աշխատաքնային խումբը պետք է միանա քննարկումներին: Մենք մեր որևէ պայմանավորվածություն չենք խախտել, և քննարկումները շարունակվում են: ԱԺ-ն պետք է քննարկի ԸՕ փոփոխությունները:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել