Մինչև առավոտ արթուն մնալ կօգնեն անհարմարավետությունը, շոկոլադով սուրճը և թրոլինգը։

1․ Խուսափեք քնելու արարողակարգերից

Ի՞նչ է սա իրենից ենթադրում․ քնելուն պատրաստվելը սովորաբար մի քանի, իրար հաջորդող գործողություններ է ներառում՝ գիշերանոց հագնելը, կաթ խմելը, գիրք կարդալը։ Օրգանիզմը միանգամից հասկանում է, որ հիմա դուք պառկելու եք։ Եթե պետք է չքնել, այսպիսի գործողություններից զերծ մնացեք։

2․ Շատ մի կերեք

Թեթև քաղցը չի թողնի՝ քնեք, քանի որ ենթադրվում է, որ պետք է ակտիվ լինեք՝ սնունդ ընդունելու համար։

3․ Ընտրեք ճիշտ հագուստ

Պետք չէ հագնել գիշերանոց, նույնիսկ եթե այն շատ հարմարավետ է։ Հագեք մի բան, որով քնելն անհնար է, օրինակ՝ նոր, դեռ չմաշված ջինս։ Կօգնի նաև քուղերով կոշիկը։

4․ Խուսափեք բազմոցներից և անկողնուց

Եթե շատ եք ուզում քնել, կքնեք նույնիսկ կոշտ սեղանի վրա, իսկ փափուկ անկողինը կամ բազմոցը ընդհանրապես չեն թողնի արթուն մնալ։ Դրա համար ընտրեք նստելու համար հարմար տեղեր։

5․ Լույսն ավելի վառ դարձրեք

Հետազոտությունները ցույց են տվել, որ վառ լույսը ճնշում է քնելու ցանկությունը։ Վառեք սենյակի լույսը, սեղանի լամպը և այլն։

6․ Համացանցում գտեք մարդկանց, ովքեր ճիշտ չեն

Facebook սոցիալական ցանցում գտեք մի մարդու, ով ունի կասկածելի կամ ձեզ համար անընդունելի կարծիք որևէ հարցի շուրջ։ Դուք կարող եք անկեղծ վիճել կամ բացահայտ հակադրվել, բայց արդյունքը մեկն է․ ստացած էմոցիաները չեն թողնի քնել, դուք նույնիսկ հանգիստ նստել չեք կարողանա։

7․ Լիարժեք քնեք նախօրեին

Սա աշխատող միջոց է։ Նախորդ օրվա անքուն գիշերը 0-ի է հավասարեցնում հաջորդ օրն արթուն մնալու և արդյունավետ աշխատելու բոլոր շանսերը։

8․ Խմեք սուրճ կամ կոֆեին պարունակող այլ ըմպելիք

Կոֆեինն իսկապես խանգարում է քնելուն։ Ճիշտ է, կան սուրճ օգտագործելու նրբություններ՝ կախված այն բանից, թե ինչպես եք ուզում անցկացնել առավոտը։ Եթե չափազանց շատ խմեք, չափազանց ակտիվ կլինեք նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն քնելու կգնաք։

9․ Կերեք կծու ուտելիք

Կերեք կծու, վառող մի բան։ Այն այնքան կգրգռի թուքը, որ կմոռանաք քնելու մասին։

10․ Լվացվեք սառը ջրով

Սառը ջրով շփեք ձեր դեմքն ու վիզը։ Այն ինքնատիպ սթրես է օրգանիզմի համար։

11․ Ծամոն ծամեք

Հետազոտությունների համաձայն՝ ծամելը չի թողնի քնեք։ Ուղեղն ստանում է ազդանշան, որ սնունդը ստամոքս գնալու ճանապարհին է, և թույլ չի տալիս օրգանիզմին թուլանալ, քանի որ սպասում է էներգիայի չափաբաժինն ստանալուն։ Ծամել կարելի է, ինչ պատահի, բայց ծամոնն ավելի երկարատև տարբերակ է, ուստի ավելի շատ կօգնի։

12․ Ջուր խմեք

Դեհիդրացիան կարող է բերել հոգնածության, դրա համար ուշադիր եղեք օրգանիզմի պահանջներին։ Սա ևս մի բոնուս ունի․ ձեզ մոտ երբևէ ստացվե՞լ է քնել լցված միզապարկով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել