Aysor.am-ը գրում է.

Արցախում սահմանային որոշակի լարվածություն կա, սակայն այն շատ չի տարբերվում նախկինում եղած լարվածություններից, «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջին գծում, որին ամբողջովին հետևում է Պաշտպանության բանակը, որպեսզի հանկարծ թույլ չտա որևէ գործողություն: Ընդհանուր առմամբ լարվածությունը որոշակի առումով ավելացել է, սակայն Պաշտպանության բանակն ընդհանւոր վերահսկում է իրավիճակն ու իր առջև դրված ցանկացած խնդիր պատրաստ է կատարել», - ասաց Արմեն Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել