«Թունավոր սեր». այսպես է կոչվում Լուիզա Ներսիսյանի, Մերի Հակոբյանի, Մարիամ Դավթյանի, Էմմա Սապունջյանի ու Նիկոլայ Եղիազարյանի մասնակցությամբ նոր հեռուստանովելը, որը  կմեկնարկի հունիսի 25-ից «Արմենիա Պրեմիում»-ի եթերում: Դինամիկ ու հետաքրքիր սյուժե. 25 մասից բաղկացած  մելոդրամայի հիմքում անկեղծ սերն է, որն ունակ է հաղթելու ամենքին ու ամեն ինչ: Ռեժիսորը Հարութ Շատյանն է, սցենարի հեղինակը՝ Դիաննա Գրիգորյանը: BlogNews.am-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը բացել է որոշ փակագծեր ու պատմել սյուժետային մանրամասներ:

Հեռուսասերիալում ներկայացված է հարուստ և աղքատ խավի բախումը, որը գալիս է ապացուցելու, որ իրական սերը վեր է ամեն ինչից  ու ունակ հաղթահարելու ցանկացած խոչընդոտ. «Հեռուստասերիալը բարի ու համեստ աղջկա մասին է, ով  ամեն ինչ անում է ծնողներին բարեկեցիկ կյանքով ապահովելու համար: Դեպքերն այնպես են զարգանում, որ հերոսուհին հայտնվում է սպանության կիզակետում։ Չգործած հանցանք, որի պատճառով հերոսուհին հայտնվում է բարդ իրավիճակում, ճակատագրական գիշեր, որը շրջադարձային է լինում նրա կյանքում, ու ապագա բժիշկների խնջույք, որն  ավարտվում է անդառնալի հետևանքով»,- նշեց պրոդյուսերը:

IMG_1641IMG_1726IMG_2398Արդյո՞ք սերն այնքան ուժեղ կգտնվի, որ դատախազի որդին խոստովանի իր մեղքերը հանուն սիրելիի ազատության։ Սեր, որը կարող է լինել նաև թունավոր: Բոլոր հարցերի պատասխանները կարող է տալ միայն խիղճը. «Շատ գեղեցիկ սիրային եռանկյունի ենք ներկայացնելու, կարծում եմ՝ հետաքրքիր ու դինամիկ տեսարանները կստիպեն հեռուստադիտողին մինչև վերջ ապրել հերոսների հույզերով»:

«Ուզում եմ հիշեցնել, որ «Արմենիա Պրեմիումի» կողմից ստեղծված հեռուստաբովանդակությունը Ucom-ի հեռուստադիտողներին մշտապես հասանելի է «Տեսավարձույթ» բաժնում։ Նոր մելոդրամայի յուրաքանչյուր նոր մաս կզետեղվի «Տեսավարձույթում» եթերից մեկ օր առաջ»,- նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

IMG_2406IMG_1842IMG_1981Նկարահանումները տարածքային առումով ընդգրկուն են եղել: Տեսարանների հիմնական մասը նկարահանվել է Երևանում, մյուս հատվածները՝ Ստեփանակերտում, Դիլիջանում, Աշտարակում ու այլ վայրերում: Պրոդյուսերը վստահեցնում է՝ թեման արդիական է ու հետաքրքիր՝ հեռուստադիտողի համար. «Նկարահանումների ամբողջ ընթացքը տևել է մոտ երկու ամիս: Կարող եմ ասել, որ ստացել ենք էսթետիկ կադրեր ու գեղեցիկ մելոդրամա, որն այս լարված իրավիճակում, կարծում եմ, հեռուստադիտողին կօգնի լիցքաթափվել ու այլ ուղղությամբ մտածել»:

Մելոդրաման առանձնահատուկ է նաև նրանով, որ պրոֆեսիոնալ դերասանների կողքին ինքնադրսևորվելու հնարավորություն են ստացել նաև մի շարք սկսնակ դերասաններ. «Բայցի նրանից, որ դերասանները մասնակցել են քասթինգի և ընտրվել համապատասխան դերի համար, մեծ մասին մենք ինքներս ճանաչում ենք և լավ իմանալով նրանց դերասանական որակների մասին՝ հրավիրել ենք նախագիծ: Առանցքային է Նիկոլայ Եղիազարյանի կերպարը, ում շուրջ կատարվող դեպքերից էլ սկսվում է սերիալը: Ուզում եմ հատուկ նշել նաև Գևորգ Պետենյան անունը, ում հեռուսատադիտողը շատ նախագծերում դեռ չի տեսել: Նա գլխավոր հերոսն է»,- ասաց Արա Բաղդասարյանը:

IMG_2446IMG_2027IMG_2100Մշտապես միստիկ կամ թրիլլեր ժանրում ստեղծագործող թիմի համար «Թունավոր սեր» մելոդրաման նորություն է: Արա Բաղդասարյանի գնահատմամբ՝ թեև շատ մեծ փորձ չունեն այս ժանրում, բայց  բավականին լավ աշխատանք են ստացել. «Մեզանից հեռուստադիտողը միշտ սպասում է ինչ-որ միստիկ կամ թրիլլեր ժանրի արտադրանք: Կարող եմ ասել, որ այս անգամ նրանք հաճելիորեն կզարմանան, քանի որ հիանալի արդյունքի ենք հասել, որը ոչնչով չի զիջում նախորդ նախագծերին: Իսկ ահա միստիկ ժանրի սիրահարներին կարող եմ ասել, որ երկար սպասեցնել չենք տա նրանց: Առաջիկայում սպասվում է այդ ժանրի ևս մեկ հեռուստաարտադրանք»,- եզրափակեց Արա Բաղդասարյանը:

IMG_2528IMG_2502IMG_2109IMG_2375 IMG_4753IMG_7200IMG_7506IMG_7532IMG_7552IMG_7780IMG_5064

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել