operativ.am-ը գրում է
Շվեդիայի հյուսիսային քաղաքներից մեկում‚ Մալմո ինտերնետ-սրճարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել է 3 մարդ:  Այս մասին գրում է BBC.com-ը:
Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են քաղաքի կենտրոնում‚ երբ մեկը կրակ է բացել այն պահին‚ երբ մարդիկ դուրս են եկել սրճարանից: 
Ոստիկանությունն ասում է‚ որ ահաբեկչության ոչ մի նշան չկա: 

Երկուշաբթի օրվա հարձակումը‚ որը տեղի ունեցավ ոստիկանությանը մոտ‚ կապվում է բանդաների և ծրագրված հանցանքի հետ:

Ականատեսները հաղորդում են‚ որ ավտոմատ զենքի 15 կրակոց են լսել: Կասկածվում է‚ որ կրակողը փախուստի է դիմել ավտոմեքենայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել