Yerkir.am-ը գրում է.

Երեկվանից համացանցում մեծ աղմուկ է բարձրացել վարչապետ Փաշինյանի հայտարարությունը` կապված հեռուստաընկերությունների հետ:

Փաշինյանը գրել էր. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի արեք։ Պարզապես մի արեք»։

Նշենք, որ այս գրառումը մեկնաբանվեց որպես իշխանությանը չքննադատելու նուրբ զգուշացում: Այս տեսակետին դեմ է վարչապետի խոսնակ Արամ Եղոյանը: Yerkir.am-ի հետ զրույցում նա թեև չցանկացավ հեռուստաընկերությունների անուններ տալ եւ ասել, թե կոնկրետ ինչն է բարկացրել վարչապետին, բայցեւ հայտնեց, որ հասցեատերը հասկացել է: «Հուսով ենք՝ նման բան չի լինի»,- ասաց նա եւ ընդգծեց, որ բոլոր նրանք, ովքեր իրենց չեն համարում կոչի հասցեատեր, անհանգստանալու որեւէ պատճառ չունեն, նրանք հետեւություններ են արել, որ այն, ինչ տեղի է ունեցել, ճիշտ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել