«Սև դելֆին» կալանավայրից բանտարկյալի փախուստը 2016-ին սենսացիա էր ողջ աշխարհի համար, սակայն, ինչպես պարզ դարձավ ավելի ուշ, բանտարկյալը փախուստի էր դիմել ոչ թե հենց կալանավայրից, այլ դրա շրջակայքում գտնվող գաղութ-բնակավայրից: «Սև դելֆինը» շարունակում է մնալ ամենաանհասանելի գաղութներից մեկը, որից 200 տարվա պատմության ընթացքում ոչ ոք չի կարողացել փախուստի դիմել: Ձեզ ենք ներկայացնում ամենադաժան 5 կալանավայրերը ողջ աշխարհում:

«Սև դելֆին» կալանավայր, Սոլ Իլեցկ, Ռուսաստան

Ցմահ բանտարկյալների N6 հատուկ ռեժիմով ուղղիչ գաղութը հիմնվել է Եկատերինա կայսրուհու կողմից 1773 թ.՝ Եմելյան Պուգաչովի ապստամբության ճնշումից հետո:

2000-ականների սկզբին «Սև դելֆինը», որն այդպես էր անվանվել դրա այգում գտնվող համանուն սև ծովային կենդանու շնորհիվ, ցմահ բանտարկյալների համար կալանավայրի «կոչում» ձեռք բերեց: Այս կալանավայրի յուրաքանչյուր բանտախցում 2-4 կալանավոր կա, որոնք մեկը մյուսից են անգամ մեկուսացված: Բանտախցից դուրս գալիս յուրաքանչյուր կալանավորի հետևում ագրեսիվ շնով «զինված» մի պահակ է լինում:

Կալանավորների օրը սկսվում է առավոտյան ժամը 6-ից, և հետագա 16 ժամերի ընթացքում նրանց խստիվ արգելվում է մահճակալների վրա նստել կամ պառկել: «Սև դելֆինի» մյուս մասնաշենք հասնելու համար կալանավորների աչքերը փակում են, և նրանց ուղեկցում են զինված թիկնապահներ: Պահակները 4,5 քմ տարածք ունեցող բանտախցեր այցելում են ամեն 15 րոպեն մեկ անգամ:

«Վլադիմիրյան ցենտրալ» կալանավայր, Վլադիմիր, Ռուսաստան

Ռուսաստանի ամենասարսափելի կալանավայրերից մեկը համարվում է Վլադիմիրյան ցենտրալը, որը նախատեսված է առանձնապես վտանգավոր հանցագործների ազատազրկման համար: Կառուցված լինելով XVIII դարում Եկատերինա II-ի հրամանով՝ XX-րդ դարում այս կալանավայրը «ընդունում էր» այնպիսի հանցագործների, ինչպիսիք էր Հիտլերի անձնական թիկնապահ Հանս Ռատենհուբերը: Այնտեղ իրենց պատիժն են կրել նաև գրող Դանիիլ Անդրեևը, երգչուհի Լիդիա Ռուսլանովան, դերասանուհի Զոյա Ֆյոդորովան, անգամ Վասիլի Ստալինը:

Այս «աստղերը» Վլադիմիրյան ցենտրալում են գտնվել լրտեսների, դիվերսանտների ու ահաբեկիչների հետ միասին: Ինչ վերաբերում է Միխայիլ Կրուգին, ապա երգիչը մի քանի անգամ ելույթ է ունեցել Վլադիմիրյան ցենտրալում 90-ականներին և անձնապես ծանոթ էր կալանավայրի կառավարչի հետ:

«Ալկատրաս», Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ

Նախորդ դարի 20-ականներին նախագծված այս կալանավայրը, որը գտնվում է Ալկատրաս կղզում, մեկ անգամ չէ, որ դարձել է վեպերի ու գեղարվեստական ֆիլմերի օբյեկտ: Այստեղ պահվել են առավել վտանգավոր հանցագործները, այդ թվում՝ նաև Ալ Կապոնեն:

Բանտի երկրորդ անունը «Ժայռ» է: Այն նախագծվել է այնպես, որ դրանից փախչելու հնարավորություն բացարձակապես չլինի:

Սակայն 1962-ի հունիսի 11-ին երեք բանտարկյալների հաջողվեց անել անհնարինը. նրանք փախուստի դիմեցին ԱՄՆ-ի ամենապաշտպանված կալանավայրից: «Ալկատրասը» նրանք լքել էին փրկարար բաճկոնների ու իրենց կողմից պատրաստված փչովի լաստի օգնությամբ: Դրանից հետո նրանց երբեք ոչ ոք չի տեսել, և մինչ օրս ոչ մի լուր չկա նրանցից: Փախուստից ուղիղ 12 ամիս անց «Ալկատրասը» դադարեցրեց իր գործունեությունը:

«Գիտարամա» կալանավայր, Կիգալի, Ռուանդա

Ռուանդայում գտնվող Գիտարամա բանտը հեշտությամբ կարող է կրել աշխարհում ամենասարսափելի ու ամենավատ բանտի կոչումը: Այն կառուցված է 500 մարդու հաշվով, սակայն իրականում հանցագործներն այստեղ շատ ավելի շատ են. Ռուանդայի 1994 թ. ցեղասպանության ժամանակ Գիտարամայում պահվում էր շուրջ 7 հազար մարդ:

Բանտարկյալներն իրենց պատիժը կրում են ընդամենը 1 քմ տարածքում, որն անգամ տանիք չունի: Նրանք քնում են հենց գետնի վրա, քանի որ բանտախցերում մահճակալները չեն տեղավորվում: Սովը ստիպում է բանտարկյալներին կանիբալիզմի դիմել, իսկ հուսահատությունը՝ ինքնասպանության: Այս կալանավայրում նախնադարյան կարգեր են գործում, և ողջ է մնում միայն ամենաուժեղը:

«Կարանդիրու» կալանավայր, Սան Պաուլո, Բրազիլիա

Հայտնի բրազիլական կալանավայրը գործել է 1920-2002 թվականներին: 90-ականներին այնտեղ շուրջ 8 հազար կալանավոր կար, որոնցից յուրաքանչյուր 5-րդը ՄԻԱՎ-ի վարակակիր էր: Բանտարկյալներին հսկում էին հազարավոր պահակներ: Կարանդիրուն մյուս կալանավայրերից առանձնանում էր իր դաժանությամբ ու անմարդկայնությամբ։ Այնտեղի բանտարկյալները փաստացիորեն զրկված էին տարրական բժշկական օգնությունից, և եթե ինչ-որ մեկի բախտն ինչ-որ կերպ բերում էր, և նա կարողանում էր բժշկի դիմել, ապա վիրահատությունների ժամանակ հիվանդներին անգամ անզգայացում չէին տալիս: Այս ամենը 1992-ին հանգեցրեց ապստամբության, որի ճնշման ժամանակ սպանվեցին 102 բանտարկյալներ:

Ավելի ուշ այս ամենը վերաճեց միջազգային սկանդալի, և 2002-ին Կարանդիրուն հիմնովին ոչնչացվեց:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել