Իսրայելցի երգչուհի Նետա Բարզիլայը խոսել է բեմում իր վարքագծի մասին։

«Եվրատեսիլ»-ի հաղթողը բացատրել է, որ շրջապատում իր արտաքին տեսքով միշտ վանել է բոլորին։ Նա հիշում է, թե ինչպես էր ժամանակին իր մենեջերն իրեն համոզում ուշադրություն դարձնել Ադելի կամ Արեթ Ֆրանկլինի ոճին։

Նրան առաջարկում էին կառուցվածքը թաքցնել մուգ երանգի հագուստների ներքո, իսկ բեմում պարզապես բարձրախոսի առջև կանգնել և շեշտը դնել ձայնային տվյալների վրա։ Նետան դրան կտրականապես դեմ էր։

«Մի օր մտածեցի՝ ես Ադելը չեմ։ Եվ որոշեցի, որ պետք է բեմում վարքագծի սեփական ոճ առաջ քաշեմ՝ հանդիսատեսին ստիպելով ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին կամ»,- ասել է նա։

Աղջիկը հերքում է նաև իսլանդացի երգչուհի Բյորքի հետ նմանությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել