Նորարարական ու հավակնոտ գաղափարներ և 20 մլն դրամ կապիտալ ներդրում. «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպութան և «Ռենեսա» ներդրումային ընկերության կողմից ֆինանսավորվող «Գլոբալ ստարտափ» մրցույթի առաջին փուլն այսօր մեկնարկել է:  

Մայիսի 17-ից հայտարարված մրցույթի համար ստացված շուրջ  30 թիմերից 10-ն այսօր հրավիրվել էին կազմակերպության գրասենյակ՝ հանձնաժողովի անդամներին ներկայացնելու իրենց նախագծերին վերաբերող պրեզենտացիաները: Մրցույթի արդյունքում ընտրված 5 մասնակից թիմերն անցել են հաջորդ փուլ, որտեղ և կընտրվեն լավագույն 2 առաջարկները, և մասնակիցները կստանան 10-ական մլն դրամ կապիտալ ներդրում: Ներկայացվել են ՏՏ, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, տուրիզմի և այլ ոլորտներում նորարարություն առաջարկող նախագծեր:

IMG_4079

35799300_847962128728692_1718448988161572864_n«Արդեն 2-րդ տարին անընդմեջ «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպությունը, համագործակցելով «Ռենեսա» ներդրումային ընկերության հետ, իրականացնում է «Գլոբալ ստարտափ» մրցույթը: Մեր նպատակն է հայտնաբերել հայ երիտասարդության մեջ ինովացիոն գաղափարների տեր թիմերին և աջակցել այդ ընկերություններին իրենց գաղափարները դարձնել բիզնես»,- ասաց «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանն ու հավելեց, որ մրցույթում հաղթած «AR magic» և «Webex technologies» ընկերությունները, ստանալով 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրում, արդեն կյանքի են կոչել իրենց գաղափարները:

«Գլոբալ ստարտափ» ծրագրի ղեկավար Սամվել Ռևազյանն էլ նշեց, որ ստարտափ գաղափարները հիմնականում նախատեսված են մարդու կյանքն ավելի հեշտ  դարձնելու համար. «Այսօր ընտրեցինք առավել հաջողված մի քանի ստարտափներ, որոնց հետ կսկսվեն բանակցությունները և խորհրդատվությունները հետագա քայլերի, ֆինանսավորման, ներդրումների և ժամկետների վերաբերյալ»:

35757891_847962198728685_5812153794548465664_nIMG_4144IMG_4087IMG_4109IMG_4133

IMG_4146IMG_4162IMG_4166IMG_4187IMG_4201IMG_4211IMG_4122IMG_4218IMG_4181Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել