Panorama.am-ը գրում է.

ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին կառավարության որոշումը միանգամայն ողջամիտ է և ողջունելի է համարում, թե ինչու, նա այսպես բացատրեց. «Ինչպես ասաց պարոն Ջանջուղազյանը, եթե մենք ցանկանում ենք, որ մեր քաղաքացիները ունենան արժանապատիվ կյանքով ապրելու անհրաժեշտ եկամուտներ իրենց կենսաթոշակային տարիքում, ապա համակարգը պետք է լինի այսպես՝ պետք է աշխատեմ և կուտակեմ իմ ապագա տարիների համար»։

Նրա կարծիքով՝ կուտակային համակարգը աներկբա, անհրաժեշտ համակարգ է։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը փորձելու է  այն ներկայացնել որպես «տոչկա վազվռատա» անցած, քանի որ արդեն հիմնական հատվածը ներգրավված է, և մնացածը շատ փոքր թվաքանակ է  կազմում։ Թույլ տվեք սրա հետ չհամաձայնվեմ։ Իրականությունն այն է, որ այս համակարգն այլընտրանք չունենք, անկախ նրանից, թե ով է իշխանության»,- ասաց Հարությունյանը։

Անդրադառնալով 5-ից 2,5 տոկոսի անցմանը՝ պատգամավորն ասաց. «Պարոն Ջանջուղազյան, եթե դուք ասեիք, անկախ նրանից մենք եկամտահարկը կիջեցնենք, թե ոչ, այս մոտեցումն այլևս փոփոխման ենթակա չէ, ես Ձեր մեկնաբանությունն ավելի համոզիչ կընդունեի։ Այս պահին, երբ ասում եք՝ եկամտահարկն իջեցնենք, կվերադառնանք 5-5 համամասնությանը, սա ընդամենը հանրության հաճոյանալու փորձ է, ընդ որում ոչ հաջող»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել