Բաղադրիչներ

բալ՝ 2 կգ,
կիտրոնի հյութ՝ 1/2 հատ,
1 հատ նարնջի հյութ,
դարչին՝  2 թ/գ,
շաքարավազ՝ 1 կգ։

Պատրաստման եղանակը

Բալը լվանալ, կորիզները հանել:

Վրան լցնել կիտրոնի, նարնջի հյութերը, շաքարավազը, դարչինը:

Եփել, մինչև միրգը փափկի:

Հյութը քամել, դնել քամիչի վրա:

Շարել յուղաթղթի վրա:

Դնել ջեռոցի մեջ մի քանի ժամ կամ չորացնել ավանդական եղանակով: 

Ավելի լավ է պահել սառնարանում, այդպես այն չի փառակալում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել