Ացտեկները հայտնի և համեղ մթերքն անվանել են «չոկոկաթլ», այսինքն՝ «տաք ջուր»: Այս ջուրը նրանք ամեն օր էին խմում՝ չնայած դրա դառը համին։ Նրանք կարծում էին, որ դա իրական հաճույք է: Ավելի ուշ եվրոպացիները, բնակվելով Կենտրոնական Ամերիկայում, իրենց լուման դրեցին շոկոլադի պատրաստման մեջ: Հենց նրանց հնարագիտության շնորհիվ է, որ մենք այսօր վայելում ենք շոկոլադի իրական համը:

Երեխայի համար էլ գաղտնիք չէ, որ շոկոլադը պատրաստվում է կակաոյի սերմերից: 1 կգ քաղցրավենիք պատրաստելու համար անհրաժեշտ է 500 հատ այսպիսի սերմ: 

Image result for cocoa beans on tree

Շոկոլադե ծառ

Մեկ ծառի բարձրությունը հասնում է 15 մ-ի, սակայն կան նաև դրա փոքր չափերը: Բույսը չի սիրում արևի ուղիղ ճառագայթներ, այդ իսկ պատճառով էլ դրա պլանտացիներին են խառնում մանգոյի, բանանի, կաուչուկի, կոկոսի և ավոկադոյի ծառեր:

Եթե դուք մտածում եք, որ միայն պետք է այդ ծառը տնկել, իսկ հետո հավաքել դրա պտուղները, ուրեմն՝ սխալվում եք. բույսը բավական քմահաճ է և հետևողականություն է պահանջում: Օրինակ՝ առաջին ծաղիկները հայտնվում են ծառը տնկելուց 6 տարի անց, հետո բերք է տալիս 40-80 տարվա ընթացքում:

Image result for Tree

Ինչպե՞ս են բերքը հավաքում

Ժամանակակից աշխարհում, որտեղ մեքենաները գրեթե փոխարինել են մարդուն, մնում են դաշտերը, որտեղ տեխնիկայի մուտքն արգելված է: Բերքը հավաքում են մաչետով: 

Image result for cultivos de cacao colombia

Հատուկ արկղերում դնում են բանանի տերևներ և դրա մեջ 10 օր չորացնում են պտուղները: ԻՆչո՞ւ չեն անում դա արևի տակ. այդ ժամանակ շոկոլադի համը ոչ միայն կլինի շատ դառը, այլ նաև այն շատ խիտ կլինի, իսկ այդպես շոկոլադը չեն գնահատում: Չորանալուց հետո այն դառնում է մանուշակագույն և անուշ բուրմունք է տարածվում: 

Image result for cocoa rainforest

Դրանից հետո ամբողջ սերմը դասավորում են և տապակում, կեղևազրկում են, մանրացնում են այնքան ժամանակ, մինչև այն չդառնա ձգվող զանգված: Հենց սա է շոկոլադին դառը համ տալիս: Իսկ սրանից հետո գալիս է շաքարավազի և չոր կաթի, վանիլինի և տարբեր տեսակի համեմունքների ավելացման ժամանակը: Այս ամենը շոկոլադը դարձնում են այնպիսին, ինչպիսին մենք ամեն օր ճաշակում և համտեսում ենք:

Image result for raccolta del cacao

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել