operativ.am-ը գրում է

Հունիսի 16-ին Գերմանական «Fly Germania» ավիաընկերությունն իրականացրեց առաջին չվերթը Բեռլին-Երևան-Բեռլին ուղղությամբ: Չվերթի մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը և «Fly Germania» ավիաընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Շտալը:

Դեսպանն իր խոսքում գոհունակությամբ նշեց, որ երկարատև բանակցություններից հետո արդյունքն եղավ այն, որ մեր երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ կապ հաստատվեց:
Դեսպանի խոսքով, սա ևս մի կարևոր քայլ է Հայաստանի և Գերմանիայի միջև առկա դինամիկ զարգացող հարաբերություններում և կարևոր խթան հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում: Բեռլին-Երևան-Բեռլին չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Բեռլինի «Թեգել» օդանավակայան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել