Կանանց գեղեցկությունը վիճելի հարց է: Ոմանց դուր է գալիս աղջիկների մի տեսակ, մյուսներին՝ լրիվ այլ: Սակայն բոլոր դեպքերում տղամարդիկ կարծում են, որ բոլոր աղջիկները պետք է լինեն խնամված ու հետևեն իրենց արտաքին տեսքին: Ստացվել է այնպես, որ մազածածկույթով կանայք գեղեցիկ չեն համարվում, սակայն այս պատմության հերոսուհին այդպես չի կարծում: Սոֆյան համոզված է, որ իր խիտ հոնքերն իրեն դարձնում են անկրկնելի և ստիպում տարբերվել մնացածից:

Սոֆյա Խաջիպանտելին 21 տարեկան է և հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ինստագրամում սկսել է հրապարակել իր լուսանկարներն ու բոդիպոզիտիվ քարոզող գրառումներ կատարել: Ըստ նրա հետևորդների քանակի՝ մարդկանց իրոք դուր է գալիս աղջկա՝ միհոնքանի լինելը, և ոմանք նրան համեմատում են նկարչուհի Ֆրիդա Կալոյի հետ: Ավելորդ մազածածկույթի գերակշռելը Սոֆյան սկսել է զգալ դեռահաս տարիքում, սակայն երբևէ չի նեղսրտել այդ փաստից: Բայց, իհարկե, կան նաև մարդիկ, որոնք տանել չեն կարողանում Սոֆյային, անգամ երբեմն սպառնում են:

Իսկ ահա Սոֆյան նրանց վերաբերվում է հումորով և ասում է, որ խղճում է նման մարդկանց: Նա ոչ միայն գեղեցիկ է համարում իր հոնքերը, այլև անում է ամեն ինչ դրանք ավելի խիտ դարձնելու համար: Աղջիկը համարում է, որ բնական լինելը պետք է գնահատել։ Սակայն յուրաքանչյուր բան պետք է ունենա սահմաններ, քանի որ, եթե կարելի է այդչափ ձգտել բնական լինելուն, ապա չլողանալը, հենց փողոցի մեջտեղում կարիքները հոգալը ևս կարող են համարվել բնական լինելու տարբերակներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել