168.am-ը գրում է․
Ընթացիկ տարում Մեծ Բրիտանիայի տնտեսության աճը կլինի 2009 թականից ի վեր ամենաթույլը, երբ երկիրը տակավին ուշքի չէր եկել գլոբալ ֆինանսական ճգնաժամից հետո՝ սպառողական ծախսերի, առեւտրի եւ գործարարության ներդրումների թուլության պատճառով: Այս կանխատեսումն արել է Մեծ Բրիտանիայի առեւտրական պալատների ասոցիացիան (British Chambers of Commerce, BCC)։
BCC-ի փորձագետները 2018 թվականի համար Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքի աճի կանխատեսումը 1,4 տոկոսից իջեցրել են մինչեւ 1,3 տոկոս:
Տնտեսագետների մեծ մասն սպասում է առաջիկա երկու տարում Մեծ Բրիտանիայում վերելքի թուլացում՝ Եվրամիությունից նրա դուրս գալու պատճառով (Brexit): Արժույթի միջազգային հիմնադրամը կարծում է, որ բրիտանական տնտեսության աճը կլինի Եվրոպայում ամենաթույլը, եթե հաշվի չառենեն Իտալիան: