Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ D վիտամինը նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության նվազմանը։

EurekAlert կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ արյան մեջ կալցիֆեդիոլի (D խմբի վիտամինի) բարձր պարունակությունը նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը հինգ անգամ։

Գիտնականները վերլուծել են 2002-2017 թվականների հետազոտությունների տվյալները՝ 3325 կանանց մասնակցությամբ։ Ընդ որում՝ 1713 կանանց խմբերի են բաժանել՝ արյան մեջ կալցիֆեդիոլի պարունակության մակարդակից կախված։ Գիտափորձի բոլոր մասնակիցներն առողջ են եղել և 55 տարեկանից երիտասարդ։ Գիտնականները չորս տարի շարունակ հետևել են նրանց առողջական վիճակին։

Այդ ընթացքում կրծագեղձի քաղցկեղի 77 դեպք է հայտնաբերվել։

Պարզվել է, որ նրանց բոլորի դեպքում արյան մեջ D վիտամինի պակաս է եղել։

Գիտնականները նշել են, որ արյան մեջ այս վիտամինի անհրաժեշտ մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է հատուկ սննդային հավելումներ օգտագործել։ Նշվում է նաև, որ օրական 10-15 րոպե արևի լոգանք ընդունելու դեպքում սննդային հավելումների չափաքանակը կարելի է կրճատել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել