Men’s Health ամսագրի ամերիկյան տարբերակը տեսանյութ է հրապարակել Սասեքսի դքսուհու՝ 2013 թվականի նկարահանումներից։

Նշվում է, որ նախքան դերասանական գործունեությանը վերջ տալը՝ Մարքլը Ամերիկայի ամենասեքսուալ կանանցից մեկն է համարվել, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ նա ազատ է եղել և չի բարդույթավորվել տղամարդկանց ամսագրի համար նկարահանվելիս։

Տեսանյութում արքայազնի կինը, կարճ շորտով և վերնաշապիկով, համբուրգերներ է տապակում, իսկ տեսանյութի վերջում ցուցանակ է հայտնվում՝ «Գրիլը երբեք այսքան կրքոտ չէր եղել» գրությամբ։

Երկրպագուներին ցնցել է այն փաստը, որ նա նման նկարահանումների է մասնակցել։ Համացանցում հետաքրքրվել են, թե ինչպիսին կլինի Եղիսաբեթ II թագուհու արձագանքը իր հարսի անկեղծ տեսանյութին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել