Կատակը՝ կատակ, բայց երևի ավելի վատ զգացում չկա, երբ հասկանում ես, որ ժամանակին որոշ պատասխանատու «մարդկանց» համար էնքան կարևոր չես եղել, ինչքան իրենց արջերն ու վագրերը...

Ծառայությունիցս միշտ պատմել եմ դրականը, հումորայինը, էն ամենը, ինչ կարար դիմացինիս մոտ ժպիտ առաջացներ, իսկ վատ հիշողությունները պահել իմ մեջ: Միշտ մտածել եմ, որ դրանք օբյեկտիվ պատճառներ ունեն ու բոլորիի հետ էլ լինում են: Բայց արի ու տես, որ էն ժամանակ, երբ սնունդը տղերքով հաշվարկով էինք ուտում, որ հերիքի, շորերը հաշվարկով էինք հագնում, որ բոլորիս հերիքի, հեչ էլ օբյեկտիվ պատճառներ չունեին: Ու ամենակարևորը, էդ ժամանակ մեզ ուժ տվող ամենամեծ ազդակն ազգի ուշադրությունն ու վերաբերմունքն էր։ Էդ նամակները խի՞ եք պահել, ինչների՞դ էր պետք էլի... Էդ նամակներից յուրաքանչյուրն ավելի մեծ նշանակություն, արժեք ու էներգիա ունեին, քան մնացածը միասին վերցրած:

Ուղղակի պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մանավանդ հայոց պատմությունը ու մանավանդ դավաճանների հարցում, ու միշտ մոռանում ենք դասեր քաղել, ավելի շուտ՝ ալարում ենք:

Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի: Նժդեհի էս խոսքերն այդքան արդիական չեն եղել, ինչքան հիմա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել