Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ստացվել առ այն, որ «Արմօյլ» ՓԲ ընկերությանը նավթավերամշակման գործարանի կառուցման համար թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող քաղաքաշինական փաստաթղթերում Եղվարդ համայնքի պաշտոնատար անձանց կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել՝ նշված ընկերությանը թույլատրելով Եղվարդի Նատի թաղամասում կառուցել նշված գործարանը։

Մասնավորապես՝ 2015 թվականի նոյեմբերի 20-ին Եղվարդի համայնքի ղեկավարի թիվ 399 որոշմամբ «Արմօյլ» ՓԲ ընկերությանը տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ ընկերությանը պատկանող հողատարածքում արտադրական և օժանդակ շինություններ կառուցելու վերաբերյալ, իսկ նույն տարվա նոյեմբերի 30-ին տրվել է թիվ 26 նախագծման թույլտվությունը, որտեղ կառուցման ենթակա շինությունները գնահատվել են որպես 3-րդ կատեգորիայի ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել