Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Ազգային ժողովն արտահերթ նիստում չի կարող քննարկել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգը: «Մենք վաղն ունենք Ազգային ժողովի արտահերթ նիստ: Սահմանադրությամբ երկու սուբյեկտ կա արտահերթ նիստ հրավիրող՝ կառավարությունը և խորհրդարանը: Ես կարծում եմ, որ կառավարությունը կարող է նիստ գումարել և օրակարգում ավելացնել Ազգային ժողովի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Այդ հարցը կարող է ընդգրկվել արտահերթ նիստի օրակարգ, և մենք վաղը քննարկենք այդ հարցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Մարուքյանը:

Հարցը խորհրդարանում քննարկելու երկրորդ տարբերակը Էդմոն Մարուքյանը համարում  է պատգամավորների կողմից ստորագրահավաքի միջոցով արտահերթ նիստ հրավիրելը: «Այն, որ ասվում է, որ դա անպայման պետք է հերթական նիստի օրակարգում  լինի, ասվում է, որ սա պարտադիր քննարկման հարց է, հետևաբար պետք է հերթական նիստի օրակարգում ներառվի, բայց սա չի նշանակում, որ մենք այդ միջնորդությունն արտահերթ նիստում չենք կարող քննարկել»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը հիշեցրեց այն օրերը, երբ ձերբակալվել էին Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը: Նա հիշեցրեց, որ այն ժամանակ էլ հերթական նիստ չկար, իսկ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել: Մարուքյանը հավելեց, որ իր տեղեկությամբ այդ միջնորդությունը պատրաստվում էին քննարկել պատգամավորների ստորագրություններով արտահերթ նիստ հրավիրելու ճանապարհով:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովիպատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ հունիսի 16-ի ձերբակալության և նրան պատկանողտարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել էմեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեիցխուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակիպայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատգնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակսեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիմանվրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համարնախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանականայգու կենդանիներին կերակրելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել