Panorama.am-ը գրում է.

Գերմանիայի ներքին գործերի նախարար և Քրիստոնեա-սոցիալական միության նախագահ Հորստ Զեեհոֆերը երկուշաբթի վերջնագիր կներկայացնի կանցլեր Անգելա Մերկելին՝ ապօրինի ներգաղթին դիմագրավելու հարցի շուրջ:

Լենտա.ռու կայքը, հղում անելով Bild-ին, գրում է, որ Զեեհոֆերը մտադիր է Մերկելին երկու շաբաթ տալ Մերկելին ներգաղթյալների համաեվրոպական խնդիրը լուծելու համար: Կուսակցությունում սպասում են, որ ԵՄ մոտակա գագաթնաժողովում Մերկելը փոխզիջման կհասնի միջազգային գործընկերների հետ ներգաղթյալների ներհոսքին դիմագրավելու հարցում: Ենթադրվում է, որ հակառակ պարագայում ԵՄ այլ երկրներում գրանցված ներգաղթյալները կարտաքսվեն երկրից, իսկ նոր փախստականների Գերմանիա չեն թողնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել