Armtimes.com-ը գրում է.

Իրանի Իսլամական Հանրապետության զինուժի գլխավոր շտաբի պետի խոսնակ, գեներալ Էբուլֆազի Շիքարչին հայտարարել է, որ իրենք չեն աջակցում Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ սկսված Թուրքիայի ռազմական գործողություններին։

«Ermenihaber»-ի փոխանցմամբ, թեմայի շուրջ խոսնակի գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ չնայած Իրանն աջակցում է ահաբեկչության դեմ պայքարին, այնուամենայնիվ, չի ողջունում մի պետության կողմից մեկ այլ ինքնիշխան պետության տարածք մտնելը, եթե չկա համապատասխան թույլտվություն։ Եթե առանց համապատասխան թույլտվության նման բան է տեղի ունենում, ապա Իրանը դա դիտում է որպես «անօրինական գործողություն»։

«Մենք երբեք չենք աջակցելու այն հակաահաբեկչական գործողություններին, որոնց ընթացքում խախտվում է ուրիշ երկրի ինքնիշխանությունը»,- եզրափակել է իրանցի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Թուրքիան Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջան էր ուղարկել ցամաքային ուժեր, որոնք գործողություններ են իրականացնում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինների դեմ: Պաշտոնական Անկարան նրանց համարում է ահաբեկիչներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել