Աուտիզմով հիվանդ 14-ամյա Հայկին փնտրելու համար ժամը 23:45-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացրել Խարբերդի մանկատան մոտակայքից դեպի Խարբերդի ամառանոցներ տանող տարածքում:

Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի 7 փրկարար և ոստիկանության 2 աշխատակից:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փրկարարները երեկ շարունակել են 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները:

«Հունիսի 17-ին, ժամը 14:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի մարզի Այնթապ-Նոր Խարբերդ-Զոնալ թաղամաս՝ Ստալինյան ջրանցքի երկայնքով:

Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից 14 փրկարար», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:

Հիշեցնենք, ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը:

Ընտանիքը հայտնում է, որ երեխան տառապում է աուտիզմով, տանից դուրս է եկել հունիսի 8-ի ժամը 17-ին կանաչ շապիկով, շորտով: Մազերը կարճ են, ինչպես պատկերված է նկարում (քաչալ): Քայլում է ոտաբոբիկ:

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 , 095464143,  094195335 համարներով և հնարավորության դեպքում պահել, մինչև մոտենան:
Նաեւ հայտնվում է, որ գտնողին կտրվի խոշոր դրամական պարգեւ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել