ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյանն իր էջում հրապարակել է թիվ 164 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակը, որը նա հայ զինվորին է հասցեագրել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ։

Նամակը, հայտնաբերվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը՝ առաջնագիծ ուղարկելու համար հավաքված օգնության մեջ։   

«Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր և իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։


Դուխո՛վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով...»,– գրել է Նիկոլ Փաշինյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել