168․am-ը գրում է
Մեծ Բրիտանիայում տարեց կինը պատրաստվում էր ձեղնահարկից դեն նետել հին մետաղադրամներով տուփը, բայց վերջին պահին որոշել է դրանք հանձնել գնահատողին, ով ասել է, որ դրանցից մեկն արժե 100 հազար ֆունտ: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:
Երկրի արեւելքում գտնվող Յորքշիրի եւ Համբերի շրջանի Քինգսթոն-ափոն-Հալլ քաղաքի 69-ամյա բնակչուհին, որը խնդրել է չհայտնել իր անունը, հազվագյուտ թղթադրամը ժառանգել է պապից: Սկզբում նա ցանկացել է դեն նետել այն, բայց թոռների հորդորներից հետո որոշել է դրա արժեքը՝ այլ գտածոների՝ թեյի արծաթե սպասքի եւ բիժուտերիայի հետ միասին անվճար գնահատելու տալ անտիկվարիատի վաճառքով զբաղվող կայքում:

Կայքի փորձագետները նրան բացատրել են, որ մետաղադրամը հատել են 1644 թվականին՝ Կառլ Առաջինի կառավարման օրոք, եւ, քանի որ այն պահպանվել է շատ լավ վիճակում, պատրաստվում են այն աճուրդի դնել: Դրամագիտական հազվագյուտ իրի վաճառքից պլանավորում են ստանալ ավելի քան 100 հազար ֆունտ:

Բախտավոր կինը պատրաստվում է փողերը ծախսել շրջագայության վրա, ինչպես նաեւ հղի թոռնուհուն օգնել՝ հիպոտեկ վերցնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել