operativ.am-ը գրում է
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը հայտնել է, որ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործում, որի շրջանակում ձերբակալվել է ԱԺ պատգամավորը, ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից ուղարկված օգնությունը գողանալու մասով կասկածանք առաջադրված չէ:
Մանվել Գրիգորյանի նկատմամբ որևէ այդպիսի կասկածանք առաջադրված։ Նա այդ հիմքով չի ձերբակալվել,ապացուցողական հիմք մեզ չի ներկայացվել։  Այս պահի դրությամբ ինձ համար, անակնկալ է նման հայտարարությունը։ Հարուցված քրեական գործը վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք պահելուն։ Ոչ մի տառ չկա այդ մասին»,- նշել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել