Վերջին շրջանում ամբողջ աշխարհում բավականին տարածված են դարձել հինայով դաջվածքները։ Դրանց առավելությունն այն է, որ այն ժամանակավոր է, ուստի կարիք չկա երկար-բարակ մտածելու․ միևնույն է, շուտով այն ջնջվելու է։

Ցավոք, քիչ չեն նաև հինայի պատճառով դժբախտ դեպքերը։ Հենց այդպիսի մի դեպք էլ պատահեց զբոսաշրջիկ Սոֆի Էյքիսի հետ, ով ճամպփորդում էր Մարոկկոյում։

Աղջիկը Մարոկկոյի փողոցներից մեկում շրջելիս մի թափառաշրջիկի հանդիպեց, ով քիչ գումարի դիմաց գեղեցիկ հինաներ էր անում։ Սոֆին վճարեց նրան 4 եվրո և խնդրեց որևէ գեղեցիկ նախշ դաջել։

Հինայով տատուն իսկապես գեղեցիկ էր, բայց ցավոք, դա երկար չտևեց։ Ընդամենը մի քանի ժամ անց Սոֆիի ձեռքերն այտուցվեցին, կարծես դրանց վրա եռման ջուր թափված լիներ։

«Մեզ մոտ՝ ասիական երկրներում, հինաները բավականին տարածված են։ Առաջին անգամը չէ, որ դուստրս հինայով դաջվածք էր անում։ Բայց չգիտեմ ինչու՝ այս դեպքը սարասփելի ելք ունեցավ»,-պատմել է Սոֆիի մայրը։

Բարեբախտաբար, Սոֆին այժմ իրեն լավ է զգում, այրվածքներն անցել են։ Բայց սպիերը, իհարկե, մնացել են։ Հենց այդ օրվանից հետո Սոֆին միացավ այն հասարակական միավորումներին, ովքեր տարբեր ձևերով մարդկանց կոչ են անում հեռու մնալ ոչ վստահելի վայրերում դաջվածքներ անելուց։ Եթե իսկապես հինայով տատու եք ցանկանում ունենալ, ապա այցելեք միմիայն վստահելի վայրեր, որոնք ապահովված են հիգիենիկ պայմաններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել