Հունիսի վեցին մեկնարկել է Բեյոնսեի և Ջեյ Զիի On the Run II համաշխարհային համերգային շրջագայությունը՝ գրում է hdfashion.tv-ն:

Վերջին մի քանի տարում ամուսնական այս զույգը լուրջ փորձություն է անցել: Լուրեր էին պտտվում անգամ հասունացող ամուսնալուծության մասին: Սակայն հենց առաջին համերգի ժամանակ երգիչները ուրախացրել են երկրպագուներին սիրո դրսևորումների բացահայտ ցուցադրումով:

Ավելի ուշադիր երկրպագուները նկատել են, որ երգչուհին կարծես հղի է: Նրա փոքրիկ կլորացած փորիկը նկատելի է եղել, ինչն էլ անվերապահորեն փաստում է , որ զույգը չորրորդ երեխային է սպասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել