Winstock-ի փառատոնին Մինեսոտա ժամանած 19-ամյա Քեյթին Սթորմը անհեթեթ իրավիճակում է հայտնվել: Աղջիկը չարաշահել է ալկոհոլը և տեսնելով կայանած պիկապը՝ որոշել է փորձել՝ կկարողանա՞ արդյոք գլուխը մտցնել արտանետիչ խողովակի մեջ: Փորձել և չի կարողացել գլուխը հանել այնտեղից՝ գրում է life.ru-ն:

Այդ վիճակում նա նստել է 45 րոպե, մինչև փրկարարների են կանչել: Վերջիններս էլեկտրական սղոցով սղոցել են խողովակը և ազատել աղջկան: Նրանցից մեկը տեսանկարահանել է ընթացքը և տեղադրել համացանցում: Տեսանյութը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 2,5 միլիոն դիտում է հավաքել:

Սթափվելուց հետո Քեյթլինը պատմել է, որ զվարճանքի համար է նման քայլի գնացել: Նրան ավելի շատ զարմացրել է այն, որ տեսանյութը հանրահայտ է դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել