Ինտուիցիան ունակություն կամ նույնիսկ գերունակություն է, որը մարդուն թույլ է տալիս ստանալ այնպիսի ինֆորմացիա, որը հասանելի չէ մարդկանց մեծ մասին, և դա ստանալ այնպիսի մեթոդով, որը ռացիոնալ և գիտական տեսանկյունից անհնար է։

Ինտուիցիան այդ թվում նաև արդեն պատրաստ որոշումներն ու վայրկյանական ռեակցիաներն են։

Քարտերը ձեզ կօգնեն հասկանալ՝ ինչ է ձեր կյանքում պետք շտկել։ Միայն փորձեք ինտուիտիվ կերպով ընտրել մի քարտ։

«Դուք գնալով ավելի զգայուն եք դառնում։ Խուսափեք ծանր հարաբերություններից, իրավիճակներից և քիմիական նյութերից»։

Ձեզ պետք է մաքրել մտքերը, գործողություններն ու մտադրությունները։ Հեռու մնացեք կոնկրետ բաներից, եթե ձեր մարմինը զգուշացնում է ձեզ այդ մասին։ Լավ հոգ տարեք ձեր մարմնի մասին, և այն կծառայի ձեզ։

«Ժամանակ տրամադրեք հանգստանալու և մտորելու համար»։

Ազատվեք անհանգստությունից և ծրագրերից։ Հիմա լռության և ազատության մեջ մնալու ճիշտ ժամանակն է։ Մի փորձեք հիմա ինչ-որ որոշումներ ընդունել։ Պարզապես թողեք՝ ձեր միտքը հանգստանա։

«Ռիսկի դիմիր ու քո իրական ցանկությունը գործի վերածիր»։

Անվճռականությունը հոգու կրքի վախճանն է։ Մի անհանգստացեք, թե սխալ որոշումներ կընդունեք։ Դրա փոխարեն անհանգստացեք այն մասին, որ ոչ մի որոշում չեք ընդունի։ Ժամանակ գտեք, որպեսզի մեդիտացիայով զբաղվեք, զբոսնեք բնության գրկում ու ընդունեք ճիշտ որոշումներ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել