Բրիտանական Սուոնսի քաղաքում 8-ամյա տղայի մոր և հոգաբարձու մարմինների միջև առաջին հայացքից տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել, գրում է Daily Mail-ը։ Նրանք որդուն վերցրել են մորից, քանի որ վերջինը պաղպաղակ չի գնել երեխայի համար։

Նրանք նախ երեխային մանկատուն են հանձնել, իսկ երբ դատարանը մոր օգտին է վճիռ կայացրել, տղային որդեգրման են տվել։

Վրդովված կինը հոգաբարձուների նկատմամբ դատական հայց է ներկայացրել, ինչից հետո դատավորը կնոջ կողմից է եղել։ Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները չեն հանդարտվել և ասել, որ մայրը չի բավարարել երեխայի կարիքները՝ նա նրա մազերը չի կտրել այնպես, ինչպես տղային է դուր գալիս։

Բարեբախտաբար, դատավոր Ջասթին Մոսթիսը կնոջ կողմից է եղել, որը հոգաբարձուների մեղադրանքները անհիմն և անխոհեմ է անվանել։ Նա հայտարարել է, որ երեխային պետք է ընտանիք վերադարձնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել