Բաղադրամասեր
-
հավի միս - 500 գ (աղացած),
-
կարագ - 60 գ,
-
սամիթ - մի քանի ճյուղ,
-
սխտոր - 2-3 պճեղ,
-
աղ - ըստ ճաշակի,
-
պղպեղ սև - ըստ ճաշակի,
-
ձու - 3 հատ,
-
չորահաց - ըստ ճաշակի (փշրանքներ),
-
ալյուր - տապակելու համար,
-
ձիթայուղ - տապակելու համար
Պատրաստման եղանակը
-
Պատրաստում ենք լցոնը: Սամիթն ու սխտորը մանր կտրատում ենք ու խառնում կարագին կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ և անցնում խճողակի պատրաստմանը։
-
Հավի մսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում: Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում: Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի: Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ:
-
Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս:
-
Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ: Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ: Հետո լավ թաթախում ենք չորահացի փշրանքների, ձվի և վերջում՝ նորից չորահացի մեջ: Այժմ արդեն ունենք հաստ շերտով կոտլետներ, որոնց միջուկը հաստատ դուրս չի հոսի:
-
Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ:
-
Հետո դնում ենք ջեռոցի տապակի մեջև 180 աստիճանում եփում 15 րոպե: Կոտլետներն արդեն պատրաստ են: