Armtimes.com-ը գրում է.

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը վարչապետին է ներկայացրել փոխմարզպետերի երկու թեկնածուներին: Հիշեցնենք, որ օրեր առաջ ազատման դիմումներ են ներկայացրել ՀՀԿ-ական փոխմարզպետներ Տիգրան Բադոյանն ու Արսեն Դարբինյանը:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ մարզպետ Հրանտ Մարգարյանը վարչապետին առաջարկել է փոխմարզպետների պաշտոնում նշանակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանին եւ անկուսակցական Սերգեյ Սարուխանյանին:

Armtimes.com-ին տեղեկություններ են նաեւ հասել, որ փոխմարզպետի պաշտոնից պատրաստվում է հրաժարվել նաեւ ՀՅԴ-ական Հովհաննես Թադեւոսյանը, ում, ըստ շրջանառվող լուրերի, կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել