ԱԻՆ-ն ու կամավորները շարունակում են կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: 

Արմավիրի մարզի Գեղակերտ, Ծաղկալանջ, Ամբերդ, Այգեզարդ, Լեռնամերձ, Աղավնատուն և Արագած գյուղերում փրկարարների (մեկական փրկարար) և կամավորների կողմից իրականացվում է հերթապահություն:

ժամը 10:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է 161 փրկարար (ՓԾ տարբեր կառուցվածքային և տարածքային՝ Երևանի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզային փրկարարական վարչություններ), 10 կամավոր և ոստիկանությունից 2 կինոլոգ՝ շներով: Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր:

Աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել