«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան  պետական  լեզվահասարակագիտական համալսարանում բացահայտված չարաշահումների համար մեղադրյալի աթոռին է հայտնվել պահակապետ Համբերիկ Գալստյանը: Դեռ նախորդ տարի բացահայտվել էր մոտ 30 մլն դրամի գույքի պակասուրդ, ու որ համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաեւ պակասուրդ ապրանքների հաշվապահական ձեւակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտումներով, արդյունքում պակասուրդը տարիներ շարունակ չի հայտնաբերվել:

Հիմա այս ամենի համար դատում են պահակապետին, մինչդեռ, հիշեցնենք, ժամանակին համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն էր՝ Արթուր Ավագյանը: Ու ենթադրվում է՝ նա եւս այս ոլորտով փաստաթղթերի տակ է ստորագրել, պատասխանատվություն վերցրել: Բայց քանի որ այս գործը քննվել է դեռ ՀՀԿ իշխանության ժամանակ, կարելի է ենթադրել, որ Կարեն Ավագյանին հաջողվել է եղբորը ջրից չոր դուրս բերել` ողջ մեղքը բարդելով պահակի վրա:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել