«Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգու­թյան հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ Մինսկի խումբը «ղարաբաղյան գործընթացի գլխավոր վերահսկողն է» և չի կարող անմասն մնալ այն նորարարություններին, որոնք ակտիվորեն տեղի են ունենում գործընթացի ներսում: Մասնավո­րապես՝ այս կառույցը պարտավոր է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ կապ­ված բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին մասնակից դարձնելու հետ:


«Տարօրինակ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այդքան դանդաղ է գործում, հաշվի առնելով այն, որ բանակցու­թյունների կլոր սեղանի շուրջ Ղարա­բաղի հավելյալ «աթոռ» ավելացնելու թեման շատ վաղուց և ակտիվորեն քննարկում են բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը: Ավելին՝ շատ դիտորդներ, հենվելով Հայաստանի խորհրդարա­նում Փաշինյանի համապատասխան ելույթի վրա, նույնիսկ հարց են բարձ­րացրել այն մասին, թե եթե Ադրբեջանը կարող է ուղղակիորեն խոսել Ղարաբաղի հետ, ապա այդ դեպքում կարող է արդյոք Հայաստանը լինել հակամարտության կողմ և գտնվել կլոր սեղանի շուրջ»,- մեկնաբանեց Տրոֆիմչուկը:

Անդրադառնալով ռուսական կողմի մոտեցմանը՝ ռուսաստանցի փորձագետն ասաց, որ Ռուսաստանը, ի դեմս արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, բավական արագ է արձագանքել Հայաստանի վարչա­պետի վերոնշյալ նախաձեռնությա­նը՝  հասկացնելով, որ ղարաբաղյան «աթոռի» հարցը գտնվում է Երևանի և Բաքվի ուղղակի տնօրինության ներքո, և Մոսկվան կընդունի նրանց ցանկացած որոշում՝ այս հարցի հետ կապված: Բայց Մինսկի խումբը, ցա­վոք սրտի, ուշանում է՝ ամրապնդե­լով Բաքվի միտքը խմբի այս կազմի անկարողության մասին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել