Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ կանադական Քվեբեկում «Մեծ յոթնյակ»-ի երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խոսել է Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու մասին՝ զարմանալով, թե ինչու է ՆԱՏՕ-ն դեմ դրան: 

Ինչպես հայտնում է The Hill-ը՝ քաջատեղյակ դիվանագիտական աղբյուրներին հղումով, ԱՄՆ ղեկավարն ասել է, որ «Ղրիմը Ռուսաստանի մաս է կազմում, քանի որ այնտեղի բնակչության մեծ մասը ռուսերեն է խոսում»:

Թրամփն այս մասին ասել է G7-ի անդամ պետությունների ղեկավարների հետ ընթրիքի ժամանակ:  Յոթանասուներկուամյա ղեկավարն իր զարմանքն է հայտնել առ այն, որ համաշխարհային առաջնորդներն Ուկրաինայի պատճառով վատացրել են հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել