Operativ.am -ը գրում է

Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի հավաքականների գլխավոր մարզիչները խոսել են ԱԱ-2018-ի բացման խաղի մասին, որում դաշտի տերերը հաղթեցին 5։0 հաշվով։

Ստանիսլավ Չերչեսով (Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ)

«Ինձ զանգահարեց երկրի ղեկավարը և խնդրեց իր շնորհավորանքը փոխանցեմ բոլոր ֆուտբոլիստներին։ Արդյո՞ք մենք փակեցինք բոլոր քննադատների բերանը։ Մենք ուղղակի մեր աշխատանքն ենք կատարում։

Ալան Ձագոևի առողջական վիճակի մասին տեղեկություն չունեմ։ Վաղը հետազոտությունից հետո ամեն ինչ պարզ կդառնա։Ցանկալի չէ, որ նման մրցաշարում կորցնենք Ձագոևին»։

Խուան Անտոնիո Պիցի (Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ)

«Իհարկե մենք ուսումնասիրել էինք մրցակցին։ Այն օրվանից, երբ ես ընդունեցի թիմը, մենք մշտապես հետեւում էինք Ռուսաստանի, Եգիպտոսի և Ուրուգվայի հավաքականներին։ Շատ լավ էի պատկերացնում, թե ինչպես պետք է խաղանք։ Նման հաշվով պարտության պատճառը մեր թույլ գործողություններն էին։ Ռուսների խաղում ոչինչ չէր փոխվել․ հաճախ կորցնում էին գնդակը և խաղում էին երկար փոխանցումներով։

Հիմա պետք է հանգստանանք և դրականորեն տրամադրվեք հաջորդ հանդիպմանը»։

A խմբի երկրորդ տուրում, հունիս 19-ին տեղի կունենա Ռուսաստան - Եգիպտոս խաղը։ Սաուդյան Արաբիայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 20-ին՝ մրցելով Ուրուգվայի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել