Operativ.am -ը գրում է

Սպիտակ տան օրենսդրական հարցերով տնօրեն Մարկ Շորթը նախատեսում է թողնել աշխատանքը՝ 2018 թվականի միջանկյալ ընտրությունների նախաշեմին։

Աղբյուրները հաղորդում են, որ Շորթը նախատեսում է ազատվել աշխատանքից ամռանը։

Շորթը եղել է Թրամփի թիմի ամենաերևացող անդամներից մեկն այն ժամանակվանից ի վեր, երբ նա երդմնակալության օրը միացել է աշխատակազմին։ Նա աշխատել է փոխնախագահ Մայքլ Փենսի հետ 2016 թվականի ընտրարշավի ժամանակ։ Նա հաճախ է հայտնվել հեռուստանախագծերում՝ Թրամփի օրակարգը պաշտպանելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել