Operativ.am -ը գրում է

Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարելէ 3–րդ տոմակայան կառուցելու նախագծի մասին։

Թուրքական CNNturk–ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի փեսա՝ Բերաթ Ալբայրաքը նշել է, թե Թուրքիայում 3–րդ ատոմակայանը կառուցվելու է Թրակիայում։ Նա տեղի ընտրությունը պայմանավորել է այդ հատվածում էներգիայի մեծ ծախսով եւ քիչ արտադրմամբ։

Նշենք, որ Թուրքիայում առաջին ատոմակայանը կառուցվում է Մերսինի (Կիլիկիա) Աքքույուի շրջանում ՌԴ–ի հետ համատեղ։ 2–րդը՝ Սիլոփոիում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել