Tert.am-ը գրում է.

Երկխոսությունը Մոսկվայի և Երևանի միջև բավականաչափ կառուցողական է զարգանում, երկրների միջև որևէ քաղաքական տարաձայնություն չկա: Այս մասին «Ռուսաստանն այսօր» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցազրույցի սկզբում Փաշինյանը, պատասխանելով Հայաստանում իշխանափոխության ֆոնին Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա փոփոխությունների մասին լրագրողի հարցին, ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» ներքին քաղաքական իրավիճակից էր բխում և որևէ կերպ չի կարող ազդել ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա:

«Նրանք, ովքեր ասում էին, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների արդյունքում խնդիրներ ի հայտ կգան ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում, սխալվել են: Կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արագ և շատ կառուցողական», - շեշտել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մեր երկրների միջև ներկա պահին խնդիրներ չկան: «Ռուսաստանն ու Հայաստանը ինքնիշխան երկրներ են: Կարծում եմ, որ շատ հարցերում մեր երկրների շահերը համապատասխանում են, սակայն կարող են լինել որոշ նրբություններ: Կարևորն այն մթնոլորտն է, որում մենք քննարկելու ենք այդ բոլոր հարցերը», - ասել է ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով Ռուսաստանից մատակարարվող գազի գնին՝ Փաշինյանը նշել է. «Քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ դա ներքին հայկական խնդիր է, քանի որ սահմանին Հայաստանն էժան գազ է ստանում Ռուսաստանից: Սակայն սահմանից մինչև սպառողին հասնելը գազի գինը կրկնապատկվում է: Այս խնդիրը մենք պետք է քննարկենք Հայաստանում: Իհարկե, մենք հույս ունենա առավել մատչելի գներով գազ ստանալ: Քննարկելու ենք այդ հարցը և հուսով եմ, որ մենք հաջողության կհասնենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել